Tekst piosenki
Աստղազարդ երկնքով ասուպ անցավ,
Երազանք շաղելով մեզ մոտ հասավ:
Եկար քո երկար թևով,
Տարար արար աշխարհով:
Եկար երկար քո թևով,
Տարար արար աշխարհով:
Տար վեր, դեպի աստղեր, երազանքները մեր տար վեր,
Տար, որ անմար երկնակամարը մեզ տա սեր,
Նա է առաջ, ում սիրտն է քաջ,
Ում հոգում կա սեր:
Ճանապարհն է տանում միշտ վար ու վեր,
Երազանքն է վառում լույսի պայծառ լապտեր:
Տար վեր, դեպի աստղեր, երազանքները մեր տար վեր,
Տար, որ անմար երկնակամարը մեզ տա սեր,
Նա է առաջ, ում սիրտն է քաջ,
Ում հոգում կա սեր:
Իմ երազանք ինձ տար վեր,
Դեպի աստղեր, երազանքները մեր տար վեր,
Տար, որ անմար երկնակամարը մեզ տա սեր,
Նա է առաջ, ում սիրտն է քաջ,
Ում հոգում կա սեր:
O utworze
Albert prezentuje piosenkę "Brave Heart" (Armenia - Eurowizja Junior 2025).
Tytuł utworuBrave Heart (Armenia - Eurowizja Junior 2025)
Wykonawca
Autor tekstuAnita Hakhverdyan
Gatunek






